ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ Zarkerak - ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ
Zarkerak Zarkerak - ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ
ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ

ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում հուլիսի 24-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։

Նիստին մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ինչպես նաև կառույցի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին տեսչական մարմնի լիազորությունների շրջանակին վերաբերող մի շարք առանցքային հարցեր՝ նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, վերահսկողական գործառույթների իրականացումը և ընթացիկ այլ խնդիրներ։

Քննարկումների առանցքում եղել են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքների որակի, տեխնիկական հսկողության և սահմանված ժամկետների պահպանման հարցերը։

Օրակարգային մյուս կարևոր թեման վերաբերել է տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների լիցենզավորման գործընթացին և այդ ոլորտում իրականացվող վերահսկողությանը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խոշոր արտադրական և հասարակական նշանակության օբյեկտների, ինչպես նաև ավտոգազալիցքավորման և բենզալցակայանների նկատմամբ իրականացված ընթացիկ ստուգումների արդյունքներին։ Ընդգծվել է, որ այս ոլորտներում իրականացվող աշխատանքները մշտապես գտնվում են տեսչական մարմնի անմիջական ուշադրության կենտրոնում։

Ամփոփելով նիստը՝ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը կարևորել է կառույցի գործունեության արդյունավետության, պատասխանատվության և վերահսկողության մակարդակի հետևողական բարձրացումը և կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվել մի շարք կոնկրետ հանձնարարականներ։

24 Հուլիս, 2026 17:00
Վեր