Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. WTA-250 կարգի մրցաշար Zarkerak - Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. WTA-250 կարգի մրցաշար
Zarkerak Zarkerak - Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. WTA-250 կարգի մրցաշար
Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. WTA-250 կարգի մրցաշար

Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ. WTA-250 կարգի մրցաշար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող WTA-250 կարգի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր, գրում է armsport.am-ը:

Քառորդ եզրափակիչում աշխարհի 208-րդ ռակետը պետք է մրցեր Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդրա Օլեյնիկովայի (45-րդ ռակետ) հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է կորտ դուրս գալ, ինչի արդյունքում 23-ամյա հայ թենիսիստուհին առանց պայքարի անցել է հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ Ավանեսյանը մրցաշարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո հիմնական ցանցի առաջին և երկրորդ շրջաններում պայքարից դուրս էր թողել նիդերլանդցի Արանչա Ռուսին ու Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցևային:

Եզրափակիչի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 97-րդ ռակետ, հունգարացի Աննա Բոնդարի հետ: Հատկանշական է, որ հունգարացի թենիսիստուհին քառորդ եզրափակիչում 6:1, 7:6 (7:3) հաշվով առավելության էր հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Չարաևայի նկատմամբ:

Հավելենք, որ Համբուրգի մրցաշարը կեզրափակվի հուլիսի 26-ին։

24 Հուլիս, 2026 21:28
Վեր