Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը, հայտնում է РБК-ն։
Ավելի վաղ մամուլում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանը, իբր, հրաժարվել է համաձայնեցնել նոր դեսպանի նշանակումը՝ պատճառաբանելով նրա նախկին աշխատանքը Լեհաստանում և ՆԱՏՕ-ում։
Մինչ այդ էլ տեղեկություններ էին տարածվել նաև Մոսկվայում Հայաստանի գործող դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելու մասին, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատվել։


