Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
80 հեկտար տարածք, ավելի քան 100 բնակելի ոչ բարձրահարկ շենք շուրջ 8,500 բնակարան և 30 հեկտար կանաչ ու հանրային միջավայր Երևանից 10 րոպե հեռավորության վրա։
«Լույսեր» ընկերությունը հայտարարում է իր նոր լայնածավալ նախագծի՝ «Լույսերի քաղաքի» մեկնարկի մասին, որը վերջին տարիների ամենախոշոր բնակելի նախաձեռնություններից է և նպատակ ունի ձևավորել ամբողջական, ժամանակակից ու հարմարավետ քաղաքային միջավայր՝ համադրելով բնակելի կառուցապատումը, կանաչ տարածքները, հանրային ենթակառուցվածքներն ու հանգստի գոտիները։
Շենքերը հիմնականում լինելու են 6-7 հարկանի, իսկ բնակարանների մակերեսները տատանվելու են 27-ից մինչև 120 քմ։ Բնակարանների լայն ընտրանին և նախագծի փուլային զարգացումը հնարավորություն կտան տարբեր կարիքներ ունեցող գնորդներին գտնել իրենց նախընտրած լուծումը՝ սկսած առաջին բնակարան ձեռք բերող երիտասարդներից մինչև ընդարձակ բնակելի տարածք փնտրող ընտանիքներ։ Նախատեսված են ինչպես ստորգետնյա, այնպես էլ բացօթյա՝ արևային պանելներով ծածկված ավտոկայանատեղիներ։
«Լույսերի քաղաքում» առաջին անգամ Հայաստանում ներդրվում է բնակարանների փոխանակման և մեծացման նորարարական «Թրեյդ-ին» հնարավորությունը: Այն գնորդներին տալիս է բացառիկ հնարավորություն մինչև շինարարության ավարտը օգտվելու այս լուծումից և մինչև գնման իրավունքի պայմանագրի կնքումն իրականացնել փոփոխություն՝ արդեն ամրագրված բնակարանն ավելի մեծ մակերես ունեցողով փոխարինելու համար: Ընդ որում՝ նախկին քմ-ով տան համար կատարված բոլոր մարումները ամբողջությամբ ուղղվելու են նոր բնակարանի մարումներին, իսկ ավելի մեծ բնակարանը գնորդին տրամադրվելու է տվյալ պահին ընկերության պաշտոնական կայքում հրապարակված գնից 5% ավելի մատչելի արժեքով:
Զբոսայգիներ, խաղահրապարակներ, սպորտային և ժամանցի գոտիներ, վազքուղի, հեծանվուղի, ամֆիթատրոն, ինչպես նաև ջրային և հանգստի տարածքներ՝ սրանք ոչ թե թղթի վրա շարադրված գեղեցիկ բառեր են, այլ բնակիչների կյանքի որակը բարձրացնելու գործնական ծրագրեր 30 հեկտար տարածքի վրա։
Նախագծի կարևոր առավելություններից է բացառիկ տեղադիրքը։ «Լույսերի քաղաքից» բացվելու են տեսարաններ դեպի Արարատ և Արագած լեռներ, և գտնվելու է Հայաստանի հինգ ամենախոշոր քաղաքների խաչմերուկում
«Լույսերի քաղաքի» ճարտարապետական հեղինակն է Հայաստանի առաջատար «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան։ Քաղաքային պլանավորման միջազգային չափանիշերն ապահովում է աշխարհահռչակ ARUP ընկերությունը։ ARUP-ը միջազգային ճանաչում ունի բազմաթիվ նշանավոր նախագծերի շնորհիվ և առանցքային դեր է ունեցել հանրահայտ Սիդնեյի Օպերայի (Sydney Opera House) ինժեներական նախագծման աշխատանքներում։
Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի սկզբին, իսկ առաջին փուլի (700 բնակարան) ավարտը՝ 2029 թվականի սկզբին։ Աշխատանքներն իրականացվելու են փուլային եղանակով, և հետագա փուլերում նախատեսվում է նաև առանձնատնային կառուցապատում։
«Լույսերի քաղաքը» ձգտում է դառնալ Հայաստանի ժամանակակից բնակելի միջավայրերից մեկը՝ առաջարկելով ոչ միայն բնակարաններ, այլև լիարժեք քաղաքային կյանք, որտեղ բնակիչների առօրյան, հանգիստը և համայնքային կյանքը կազմակերպված կլինեն մեկ միասնական ու ներդաշնակ տարածքում։


