Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ լիագումար նիստին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։
Թեման՝ Գլոբալ անվտանգության կառավարում. ներառականություն և դերակատարություն, վարող՝ Բաստիան Գիգերիխ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) գլխավոր տնօրեն և գործադիր ղեկավար։
Բանախոսներ՝ Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալ Զայանի՝ Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարար,
Անվար Գարգաշ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական,
Արարատ Միրզոյան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար։


