Ռումբի հարվածից հայի տուն է ավիրվել. խուճապ է ու անորոշություն. ինչ է կատարվում Հալեպում. սիրիահայ Zarkerak - Ռումբի հարվածից հայի տուն է ավիրվել. խուճապ է ու անորոշություն. ինչ է կատարվում Հալեպում. սիրիահայ
Zarkerak Zarkerak - Ռումբի հարվածից հայի տուն է ավիրվել. խուճապ է ու անորոշություն. ինչ է կատարվում Հալեպում. սիրիահայ
Ռումբի հարվածից հայի տուն է ավիրվել. խուճապ է ու անորոշություն. ինչ է կատարվում Հալեպում. սիրիահայ

Ռումբի հարվածից հայի տուն է ավիրվել. խուճապ է ու անորոշություն. ինչ է կատարվում Հալեպում. սիրիահայ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Խուճապ է  ուժեղ, պարզ չէ, թե ինչ է սպասվում, իրավիճակն ահավոր վատ է ու անկայուն, զարկերն անընդհատ կան: Վնասներ կան նաև հայկական շրջաններում, թեև զոհեր, տուժածներ չունենք, բայց ռումբի հարվածից հայի տուն է ավիրվել, հայերն աշխատում են մնալ տանը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս  մասին ասաց սիրիահայ մեր հայրենակիցը՝ ներկայացնելով Հալեպում իրավիճակն այս պահին:

Նշենք, որ  Սիրիայի մայրաքաղաք Հալեպում  իրավիճակը լարված է, բախումներ են կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև:  Հաղորդվում է առնվազն 7 զոհի և  տասնյակից ավելի վիրավորների մասին: Բախումների ֆոնին հնչում են փոխադարձ մեղադրանքներ՝ Սիրիայի պաշտպանության նախարարությունը քրդերին է մեղադրում էսկալացիա հրահրելու և  Հալեպի բանակային դիրքերն ու բնակելի շրջանները թիրախավորելու մեջ, քրդական կողմն էլ հերքելով սա, հայտարարում է, որ  որ զոհերի պատճառը կառավարության հետ կապված խմբավորումների կողմից հրետանային և հրթիռային  անխնա գնդակոծություններն են:

«Երեկ Սուրբծննդյան պատարագ է եղել հայկական եկեղեցում, բայց բոլորն ահուդողի մեջ էին: Այսօր մարդիկ պետք է գնային Մեռելոց՝ գերեզմաններ, բայց ոչ ոք չկարողացավ: Թեև հարվածների թիրախում  հայկական շրջանները չեն,  բայց դրանք մոտիկ են քրդական շրջաններին, անընդհատ ռումբեր են գցում, ռումբ էլ չի հարցնում՝ հայկական շրջանում ընկնի, թե քրդական»,- ասաց մեր զրուցակիցը:

«Պետությունը մինչև ժամը երեքը  ժամ է դրել, որ քրդաբնակ թվով երկու  շրջաններ  դատակվեն,  եթե  չդատարվկեն, սպառնացել են, որ բանակի կողմից հարձակում կլինի: Այդ շրջաններում ժամանակին  մեծամասնությունը հայեր եին,  բայց հիմա քրդերի վերահսկողության տակ է», - պատմեցին մեզ: 

Մեր զրուցակիցը նկատեց, որ դեկտեմբերի վերջին թվում էր՝ երկու կողմերը եկել են համաձայնության, բայց տարին տհաճ անակնկալով սկսեց.«Իշխանությունն  անպայման ուզում է, որ քրդական շրջանները դատարկվեն, նրանց կողմից փակված ճանապարհները բացվեն»: 

«Ամեն րոպե սպասվում է, որ իրավիճակը կվերածվի ավելի վատ ու թեժ կռիվների, պատերազմի: Այս պահին փոխադարձ հարվածներ չկան, թեև մեծ մասը տանն է, բայց որոշ մարդիկ իջել են շուկա, որ պարեն ձեռք բերեն, քանի որ վախենում են հարվածները կուժեղանան և ստիպված կլինեն տանը մնալ. վստահություն չկա, ամեն  րոպե վտանգ կա:  Սպասենք մինչև ժամը երեքը, տեսնենք դրանից հետո ինչ կլինի,  դժվար է ասել համաձայնություն կլինի, թե ոչ, այդ շրջաններում քրդերը լավ զինված են»,- ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ փակ են  նաև դպրոցները, այլ հաստատություններ:

Նշենք, որ  Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է , որ  շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Հալեպի օդանավակայանն էլ փակ է:

 

Մարիամ Մկրտչյան

07 Հունվար, 2026 18:49
Վեր