1 դոլար և  նոր պարտադիր պայմաններ. Գրին քարտի խաղարկությունը սկսվու՞մ է Zarkerak - 1 դոլար և նոր պարտադիր պայմաններ. Գրին քարտի խաղարկությունը սկսվու՞մ է
Zarkerak Zarkerak - 1 դոլար և նոր պարտադիր պայմաններ. Գրին քարտի խաղարկությունը սկսվու՞մ է
1 դոլար և  նոր պարտադիր պայմաններ. Գրին քարտի խաղարկությունը սկսվու՞մ է

1 դոլար և նոր պարտադիր պայմաններ. Գրին քարտի խաղարկությունը սկսվու՞մ է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Գրին քարտի խաղարկության կանոնակարգի հետ կապված փոփոխություն է տեղի ունեցել, սա նշանակում է, որ 90 տոկոսով կվերաբացվի խաղարկությունը»,-  այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ վիզաների աջակցության մասնագետ Արգիշտի Աճեմյանը:  

Մասնագետը նշեց, որ մարտի 11-ին Պետդեպարտամենտը կանոն հրապարակեց, որ  նոր փոփոխություններ են տեղի ունեցել.«Եթե  նախկինում դիմում էին Գրին քարտի համար մինիմալ տվյալներ՝ պարզապես  անուն, ազգանուն,  էլ հասցե լրացնելով, հիմա համակարգը դարձել է վճարովի՝ 1 դոլար,  ընտանիքի ամեն անդամի համար, եթե ընտանիքը բաղկացած է 4 անձից  4 դոլար  են վճարելու:  Մեկ դոլար սահմանելը բացատրում են, որ այսպես փոխհատուցում են Գրին քարտի գործընթացի համար Պետդեպարտամնետի աշխատակիցների վճարը»: 

Կարևոր փոփոխություն է նաև այն, որ եթե նախկինում անձնագրի նկար չէր կցվում և վավեր անձնագիր չունենալը խնդիր չէր հիմա  դրա բիոմետրիկ հատվածը սկանավորելը և հայտին կցելը պարտադիր է, ընդ որում՝ անձնագիրը պետք է լինի վավեր՝ առնվազն 6 ամիս, անվավեր կամ երկու ամսից վավերականությունը կորցնող անձագրերով հայտ լրացնելը գրին քարտ շահելու դեպքում կարող է չեղարկման պատճառ դառնալ.«Մարդիկ դրա մասին չէին մտածում, ասում էին, եթե  շահեն, հետո կգնան կվերաթողարկեն,  բայց հիմա պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների համար, նաև՝ մինչև 21 տարեկանների»: 

Արգիշտի Աճեմյանի խոսքով, որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 10-ից.«Դա կամ ենթադրում է, որ այդ օրվանից սկսած կգործի Գրին քարտի խաղարկությունը կամ արդեն մոտ մեկ ամսվա կտրվածքով կնշեն հստակ ժամանակահատված հայտերը լրացնելու և ժամանակահատված, թե երբ  բուն խաղարկությունը կլինի: Այս փոփոփոխությունները նպատակ ունեն նաև  համակարգում թույլ չտալ խաբեություններ և կեղծարարություններ՝  անձին հստակ նույնականցնելու միջոցով: Իմ կարծիքով՝ նաև նպատակ ունի ուղղորդել դեսսպանատներին, որ հասկանան՝ արդյոք ոչ ներգաղթային վիզայի համար դիմողը նախկինում դիմել է նաև միգրացիոն նպատակներով»: 

Արդյո՞ք այս խաղարկության վերսկսումը նաև սառեցված ներգաղթային վիզաների տրամադրման վերսկսման համար կարող է նախերգանք լինել.«Թեև գործընթացները իրար հետ կապ չունեն,  բայց ամեն դեպքում բոլոր ոչ ներգաղթային, ներգաղթային վիզաներն  իրար հետ փոխկապակված են:  Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կբացվի նաև այս հնարավորությունը, որովհետև հակասահմանադրական է, ինչքան էլ, որ նախագահը փորձում է  անել փոփոխոխություններ, ըստ օրենքի իրավունք չունի այդքան ժամանակով  գործընթացին դադար տալ:  Ներկա պահին դաշնային դատավորներն աշխատում են այդ ուղղությամբ, որ այդ հնարավորությունը դա վերաբացեն»,- ասաց Արգիշտի Աճեմյանը: 

 

Մարիամ Մկրտչյան

 

13 Մարտ, 2026 18:15
Վեր