Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնության ոսկե մեդալը, գրում է sport.news.am-ը:
Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող առաջնությունում Շահեն Մարտիրոսյանը 68 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց թուրք Սարուհան Կարաօղլուի հետ եւ պարտության մատնեց ժամանակից շուտ 10։0 հաշվով։

