Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ. Թորոսյան Zarkerak - Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ. Թորոսյան
Zarkerak Zarkerak - Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ. Թորոսյան
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ. Թորոսյան

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ. Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության՝ հոկտեմբերի 8-ի նիստին Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց 2020 թվականի մայիսի 14-ի որոշմամբ հաստատված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հավելյալ 500 մլն դրամ հատկացնելու որոշման նախագիծը:

«Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրի դիմելիությունը բավականին ակտիվ է, բարձր է:

Այս տարի ունեինք պլանավորված 2,4 մլրդ դրամ այս ծրագրի համար, բայց կանխատեսելով դիմումները՝ մինչև տարեվերջ մեզ անհրաժեշտ է լինելու ևս 500 մլն դրամ»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը ներկայացրեց նաև ծրագրի ընդհանուր վիճակագրությունը՝ նշելով, որ մեկնարկից ի վեր աջակցություն է տրամադրվել 17,609 շահառուի։ Աջակցությունը տրամադրվել է երեխա ունենալու, ինչպես նաև մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակարան կառուցելու դեպքում։

Ծրագրի շրջանակում տրամադրված աջակցության ընդհանուր գումարը կազմել է 13,2 մլրդ դրամ։ Ծրագիրն ընդունվել է 2020 թվականի մայիսին և նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին։

Նշվել է, որ արդեն շրջանառվում է նոր ծրագիր, որը շուտով կներկայացվի կառավարության քննարկմանը։ Այն հիմնված կլինի գործող ծրագրի տրամաբանության վրա, սակայն կներառի որոշակի փոփոխություններ, որոնք առանձնացվել են ծրագրի մշտադիտարկման արդյունքում։

08 Հոկտեմբեր, 2026 10:49
Վեր