Քաղաքականությունից մինչև ամուսնություն. Ռաֆայել Երանոսյանի «Ծանր ու թեթև» մոնոներկայացումը՝ բեմում. լուսանկարներ Zarkerak - Քաղաքականությունից մինչև ամուսնություն. Ռաֆայել Երանոսյանի «Ծանր ու թեթև» մոնոներկայացումը՝ բեմում. լուսանկարներ
Zarkerak Zarkerak - Քաղաքականությունից մինչև ամուսնություն. Ռաֆայել Երանոսյանի «Ծանր ու թեթև» մոնոներկայացումը՝ բեմում. լուսանկարներ
Քաղաքականությունից մինչև ամուսնություն. Ռաֆայել Երանոսյանի «Ծանր ու թեթև» մոնոներկայացումը՝ բեմում. լուսանկարներ

Քաղաքականությունից մինչև ամուսնություն. Ռաֆայել Երանոսյանի «Ծանր ու թեթև» մոնոներկայացումը՝ բեմում. լուսանկարներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երբ բեմում է Ռաֆայել Երանոսյանը, անսպառ ծիծաղն ապահովված է: Ամուսնություն, հանգիստ, ավանդույթներ, հասարակական խնդիրներ, քաղաքականություն և այլ թեմաներ, որոնց շուրջ ծանր ու թեթև արեց Ռաֆայել Երանոսյանը: Դերասանը հանդիսատեսին ներկայացավ նոր մոնոներկայացմամբ՝ «Ծանր ու թեթև», որի պրեմիերան կայացավ հոկտեմբերի 19-ին «Բոհեմ» թատրոնում:

«Կարմիր խնձոր»-ից մինչև անձնական հետաքրքիր ու ծիծաղաշարժ պատմություններ, իրավիճակներ, որտեղ անմիջական մասնակից եղավ նաև հանդիսատեսը, դերասանն անդրադարձավ մարդկանց հուզող և մշտապես քննարկվող գրեթե բոլոր հարցերին և ի վերջո հանգեց այն եզրակացության, որ բոլոր խնդիրները գալիս են միջակությունից: Չնայած անսպառ էներգիային՝ Ռաֆայելը նշեց, որ մոնոներկայացման պրեմիերաներին քանի մեծանում, ավելի շատ է հուզվում, սակայն դա չխանգարեց, որ հանդիսատեսը գրեթե մեկ ժամից ավել չդադարի ծիծաղել: Ռաֆայել Երանոսյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց ողջ ստեղծագործական կազմին, իր սիրելի հանդիսատեսին և հեռացավ բուռն ծափերի ներքո:

Ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը։

21 Հոկտեմբեր, 2026 13:22
Վեր