Ընդունելի չէ՝ մեկի հորը, մորը, կնոջը, երեխային վիրավորել, համարում ենք սա զրոյական կետ. Ռուբինյան Zarkerak - Ընդունելի չէ՝ մեկի հորը, մորը, կնոջը, երեխային վիրավորել, համարում ենք սա զրոյական կետ. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Ընդունելի չէ՝ մեկի հորը, մորը, կնոջը, երեխային վիրավորել, համարում ենք սա զրոյական կետ. Ռուբինյան
Ընդունելի չէ՝ մեկի հորը, մորը, կնոջը, երեխային վիրավորել, համարում ենք սա զրոյական կետ. Ռուբինյան

Ընդունելի չէ՝ մեկի հորը, մորը, կնոջը, երեխային վիրավորել, համարում ենք սա զրոյական կետ. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շատ դժվար է նայել մեկի դեմքին, ով գալիս այստեղից նորմալ խոսում է, բայց նախորդ օրը քեզ վիրավորել է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով քաղաքականության հետ կապ չունեցող պատգամավորների ընտանիքի անդամների հասցեին վիրավորական հայտարարություններ անելուց հրաժարվելու շուրջ փոխհամաձայնություն ունենալուն:

«Կա՞ կոնսենսուս այս դահլիճում, որ ընդունելի չէ պարականոն լեզվի կիրառումը: Ընդունելի չէ օրինակ՝ մեկի քաղաքականության հետ կապ չունեցող հորը, մորը, կնոջը, երեխային վիրավորել: Կա՞ այսպիսի կոնսենսուս: Եթե կա, շատ լավ, համարում ենք սա զրոյական կետ, եկեք այդ կոնսենսուսը պահենք: Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է գա այս դահլիճում լուռ նստի հետո գնա վերջին բառերով վիրավորի ինչ-որ մեկին: Այսինքն այդ կոնսենսուսը այս դահլիճում չէ, որ պետք է գործի, այն պետք է գործի բոլոր տեղերում»,-ասաց Ռուբինյանը:

28 Հոկտեմբեր, 2026 13:43
Վեր