Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Շատ կարևոր է, որ ԶՈւ-ն լինի քաղաքացիական վերահսկողության ներքո: Ընդհանրապես դա մեր երկրում եղել է, որ դե բանակի մասին եկեք չխոսենք, չի կարելի, վերջում տեսել ենք՝ դա ինչի է բերել, այսինքն՝ մենք ձևավորել ենք մի ծխածածկույթ, բայց դրա տակ բոլորովին այլ բան է եղել»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ ժողովրդավարությունը պետք է այնպես աշխատի, որ մարդիկ իրենց ասածի համար պատասխան տան, բայց ընտրություններում. «Ընդդիմությունն օրինակ՝ ՏԻՄ ըտրություններում արդեն դրա համար պատասխան տվել է, հիմա իրենք պետք է որոշեն՝ շարունակում են այդ նույն ճանապարհը, թե՝ ոչ, եթե իրենք որոշեն, որ շարունակում են, դա մեզ համար լավ սցենար է»:
Անդրադառնալով Շաքիի դեպքին ընդդիմության արձագանքներին՝ վարչապետը նշեց. «Անընդհատ, երբ դիվերսիայի վարկածն առաջ էին քաշում, ինչ էր իրենց ասածը, որ վայ մեր բանակը չի կարողանում ապահովել, զինվոր է անցել, որովհետև եթե իրենք դիվերսիայի վարկածի վրա չհենվեին, այլ մոլորվելու վարկածի վրա հենվեին, պիտի պատասխանեին նաև հարցին՝ բա Ադրբեջանի գիծը ոնց է անցել: Քանի որ իրենք ի սկզբանե նպատակ էին դրել թիրախավորել բանակը, դրա համար էին դիվերսիայի վարկածն առաջ տանում»:


