Շուրջ 6,8 մլն դոլար՝ ջրհեղեղներից տուժած համայնքների վերականգնման համար Zarkerak - Շուրջ 6,8 մլն դոլար՝ ջրհեղեղներից տուժած համայնքների վերականգնման համար
Zarkerak Zarkerak - Շուրջ 6,8 մլն դոլար՝ ջրհեղեղներից տուժած համայնքների վերականգնման համար
Շուրջ 6,8 մլն դոլար՝ ջրհեղեղներից տուժած համայնքների վերականգնման համար

Շուրջ 6,8 մլն դոլար՝ ջրհեղեղներից տուժած համայնքների վերականգնման համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

COP17-ի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Քննարկման առանցքում Հայաստանի ներկայացրած առաջին ֆինանսավորման հայտն էր, որով նախատեսվում է շուրջ 6,8 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն ներգրավել 2024 թվականի ջրհեղեղներից տուժած Լոռու և Տավուշի համայնքների վերականգնման համար։

Ծրագիրը նախատեսում է ենթակառուցվածքների և գետամերձ էկոհամակարգերի վերականգնում, բնակչությանն աջակցություն և համայնքների դիմակայունության բարձրացում։

Կողմերն անդրադարձել են նաև կլիմայական մարտահրավերներին դիմակայելու համար միջազգային ֆինանսավորման նոր հնարավորություններին։

28 Հոկտեմբեր, 2026 14:30
Վեր