Դեռ չգիտենք՝ կգնա՞նք արտահերթի, թե՞ ոչ, դա հնարավոր սցենարներից մեկն է. Վահագն Ալեքսանյան Zarkerak - Դեռ չգիտենք՝ կգնա՞նք արտահերթի, թե՞ ոչ, դա հնարավոր սցենարներից մեկն է. Վահագն Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Դեռ չգիտենք՝ կգնա՞նք արտահերթի, թե՞ ոչ, դա հնարավոր սցենարներից մեկն է. Վահագն Ալեքսանյան
Դեռ չգիտենք՝ կգնա՞նք արտահերթի, թե՞ ոչ, դա հնարավոր սցենարներից մեկն է. Վահագն Ալեքսանյան

Դեռ չգիտենք՝ կգնա՞նք արտահերթի, թե՞ ոչ, դա հնարավոր սցենարներից մեկն է. Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Դեռ չգիտենք՝ կգնա՞նք արտահերթի, թե՞ ոչ, դա հնարավոր սցենարներից մեկն է, բացի այդ էլ ես չեմ կարծում, թե ընդդիմությունը դեմ է լինելու, որ ժողովուրդն իր կամքն արտահայտի Սահմանադրության մասով, էնպես որ դա հետագայում քննարկման ենթակա է։ Քայլերի մասով վարչապետն էլ է ասել, որ մենք՝ որպես կառավարող կուսակցություն, չափազանց զգույշ պետք է լինենք այս առումով, որպեսզի նոր՝ պետականամետ ընդդիմություն ձևավորվի, որովհետև մեր ձեռքով նմանատիպ ընդդիմություն ձևավորելը նախ և առաջ շատ վատ միտք է, քանի որ մենք կունենանք ընդդիմություն, որը ձևավորված է իշխանության կողմից։ Դա ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ քաղաքական համակարգի հետ»,– լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ այդ հարցում պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերել, որ գրպանային ընդդիմություն չառաջանա. «Ռիսկը միանշանակ կա, ու վարչապետն էլ ասաց, որ գուցե ակտիվ քայլեր առհասարակ պետք է չձեռնարկել, այլ ընդամենը խրախուսել վերբալ մակարդակում, որ ձևավորվի նման ընդդիմություն: Ես, օրինակ, կողջունեմ, եթե Հայաստանում ձևավորվեն քաղաքական ուժեր, որոնք կողմնակից են ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և կունենան պետականամետ քաղաքականություն»։

28 Հոկտեմբեր, 2026 14:51
Վեր