Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 25-ին Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։ Պատվիրակությունը ղեկավարում էր միջազգային հարաբերությունների և զբոսաշրջության հարցերով փոխնախագահ Օլիվիե Արուժոն։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Այնուհետև պարոն Օլիվիե Արուժոն գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։



