Կլինի սովորական ռեժիմ. փոխվարչապետը՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին Zarkerak - Կլինի սովորական ռեժիմ. փոխվարչապետը՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին
Zarkerak Zarkerak - Կլինի սովորական ռեժիմ. փոխվարչապետը՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին
Կլինի սովորական ռեժիմ. փոխվարչապետը՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին

Կլինի սովորական ռեժիմ. փոխվարչապետը՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում ուղևորափոխադրումների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 28-ի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը, անդրադառնալով TRIPP-ի շրջանակում ուղևորափոխադրումներին, հետաքրքրվեց՝ TRIPP-ի շրջանակում Ադրբեջանի քաղաքացին համարվում է տրանզիտ ուղևոր, բայց եթե նա Ա կետից մտնում է, իսկ Բ կետից դուրս չի գալիս, ինչպե՞ս է կարգավորվելու հարցը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց՝ TRIPP-ի պարագայում օդանավակայանի տրանզիտ գոտում գտնվելու ձևաչափը հնարավոր չէ կիրառել, որովհետև ֆիզիկապես տարբեր իրավիճակների մասին է խոսքը։

«Կարծում եմ՝ մուտք գործելիս անհնարին է, որ սահմանային և մաքսային հսկողություն չանցնի, և սահմանի անցում չարձանագրվի։ Ինչո՞ւ։ Որովհետև օդանավակայանի պարագայում տրանզիտ գոտին համարվում է միջսահմանային գոտի։ Այս դեպքում ֆիզիկապես նման ռեժիմ հնարավոր չէ անել։ Սա լինելու է պարզ «սահման անցնել-սահման անցնել»։

Օդանավակայանում դա հեշտ է անել, որովհետև համարվում է, որ օդանավակայանի տրանզիտ գոտում Հայաստանի տարածք մուտք չի եղել, ելք էլ չի եղել, բայց այս երկաթգծային և ավտոմոբիլային շարժի դեպքում դա անհնարին է անել։ Դա կլինի սովորական ռեժիմ»,– պարզաբանեց փոխվարչապետը։

28 Հոկտեմբեր, 2026 18:50
Վեր