Էս մարդիկ ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ, որովհետև իրենց փողերն են պաշտպանում, հիմա իրենք դառնում են բոմժ․ Փաշինյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Էս մարդիկ ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ, որովհետև իրենց փողերն են պաշտպանում, հիմա իրենք դառնում են բոմժ․ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Էս մարդիկ ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ, որովհետև իրենց փողերն են պաշտպանում, հիմա իրենք դառնում են բոմժ․ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Էս մարդիկ ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ, որովհետև իրենց փողերն են պաշտպանում, հիմա իրենք դառնում են բոմժ․ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Էս մարդիկ ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ, որովհետև իրենց փողերն են պաշտպանում, հիմա իրենք դառնում են բոմժ․ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կարծում եմ պետք է այն մտայնությունից դուրս գանք, որ երբ Ադրբեջան կամ Թուրքիա անունը հնչում է Հայաստանում սկսում է փոթորիկ, երկրաշարժ, ցունամի և այլն»: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:

«Այսինքն մենք ուզում ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա, մենք ամեն ինչ ստանա՞նք: Ընդդիմությունը, պատերազմի եռագլուխ կուսակցությունը, գալիս ինչ է անում, ասում է . «Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Թուրքիա»: Այո՛ «Ադրբեջան-Թուրքիա», որովհետև Հայաստանի Հանրապետությունը մինչև իր հարևանների հետ չունենա նորմալ հարաբերություններ՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ լինելու է ֆորպոստ: Էս մարդիկ ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ: Դրա համար ինչ է պետք, պետք է, որ չլինի խաղաղություն: Ինչո՞ւ են ուզում, որ Հայաստանը լինի ֆորպոստ, որովհետև իրենց փողերն են պաշտպանում: Որովհետև իրենց փողերը փակի տակ է: Ասել են. «Մինչև Հայաստանը ֆորպոստ չդարձնեք՝ չվերադարձնենք ֆորպոստի կարգավիճակ, բոմժ եք դառնալու»: Հիմա իրենք դառնում են բոմժ և իրենց այդ գործընթացից են պաշտպանում: Հայաստանում շատերը տրվում են դրան: Ոչ ոք չի նկատում, որ Ադրբեջանով Հայաստան գալիս են գնացքներ: Ինչ եք առաջարկում, այսինքն փակենք ճանապարհը: Իմ կարծիքով մենք էլ տրվում ենք դրան»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ իր գլխավորած Կառավարությունը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելուն, որպեսզի հաղթահարի «ֆորպոստի կարգավիճակը»:

«Այն ինչ անում ենք մեր արածի մեջ ոչ մի գաղտնի բան չկա: Այսինքն, որևէ մեկը ուզում է խաղաղություն՝ Ադրբեջանի հետ կոնֆլիիկտ պայմաններո՞ւմ: Չի կարող այդպիսի բան լինի: Այս մարդիկ դեմ են Հայաստանի անկախությանը, այս մարդիկ դեմ են Հայաստանի պետությանը, որովհետև պետությունը այն է, որ իրենց թույլ չի տալիս թալանել: Իրենց ֆորպոստ է պետք, որ այդ գեներալներով, նախկին նախարարներով, պաշտոնյաներով, օլիգարխներով Հայաստանը թալանեն: Երեսուն տարի Ադրբեջան-Թուրքիա ասելով թալանել են: Ասել ենք «բա էտ ի՞նչ եք անում», ասել են. «բանակը, դիրքերը բան պահում ենք», հետո գնացել ենք տեսել ենք ոչ մի բան չկա»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Մենք գնում ենք մեր երկրի շահերի հետևից»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է պետք ընդդիմությանը բացատրել ԹՐԻՓՓ-ի էության մասին, որպեսզի կրկին նույն հարցերը չշրջանառվեն, վարչապետը ասաց. «Ինչ-որ մի հատ մարգինալ խմբակի, որը ամեն օր ստանում, որ այսօր 4 անգամ կասեք Ադրբեջան, հինգ անգամ՝ Թուրքիա: Ասենք մենք այս մարդկանց վրա պետք է էներգիա ծախսե՞նք: Թող գնան գլուխները տան պատին: Չեն հասկանում, թող էնքան տան պատին հասկանան»:

Փաշինյանը նաև հավելեց, որ ով ցանկություն ունի հասկանալ, թե Հայաստանը ինչ է ստանալու ԹՐԻՓՓ-ից, թող գնա Մեղրի:

28 Հոկտեմբեր, 2026 18:52
Վեր