Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենին Zarkerak - Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենին
Zarkerak Zarkerak - Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենին
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրենին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հիմնադրամի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում Հայաստան կատարած այցը՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ՀՀ՝ որպես COP17 նախագահության առաջնահերթությունը՝ նպաստելու բնության պահպանության և վերականգնման համար ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմանը, ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը։

Դեպի ծով ելք չունեցող երկրների կլիմայական խոցելիության համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել 2024թ․ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացված քայլերին։ Երկուստեք ընդգծվել է աղետների ռիսկի արդյունավետ կառավարման կարևորությունը՝ ինչպես վտանգների գնահատման և կանխարգելման, այնպես էլ բնակչության, բնակավայրերի ու ենթակառուցվածքների խոցելիության նվազեցման և համապատասխան կարողությունների զարգացման միջոցով։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կողմից հիմնադրամին ներկայացված՝ շուրջ 6.8 մլն ԱՄՆ դոլար բյուջեով առաջին ֆինանսավորման հայտի բովանդակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ապագա կլիմայական իրադարձություններին արձագանքելու ազգային կարողությունները ամրապնդելու տեսանկյունից։

28 Հոկտեմբեր, 2026 19:28
Վեր