Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Zarkerak - Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Zarkerak Zarkerak - Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 17-18-ը։ Ըստ այդմ՝ բացահայտվել է 169 հանցագործություն:

 

Մասնավորապես՝

 

85 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

10 դեպք՝ հոգեկան ներգործության,

7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,

6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

5-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման,

 4 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,

 3-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,

2 -ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ավտոմեքենայի նույնականացման տարրերը կեղծելու:

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խոշտանգման, մարդու առևանգման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, հողամասերի ինքնակամ զավթման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և այլ դեպքեր։ 

Հայտնաբերվել է 10 հետախուզվող։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

19 Ապրիլ, 2026 13:25
Վեր