Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ Zarkerak - Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ
Zarkerak Zarkerak - Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա. կան տուժածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 18-ին՝ ժամը 20։03-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։

Երկու տուժած հոսպիտալացվել են, ևս երկու տուժած հրաժարվել են հոսպիտալացումից։

Փրկարարները երեք տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են «Nissan» և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։ 

 

19 Ապրիլ, 2026 15:35
Վեր