Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ստացել է ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու առաջին առաջարկը, սակայն այն չի արդարացրել ֆուտբոլիստի սպասելիքները։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ռեշադ Ռահմանը, լեհ ֆուտբոլիստը հիասթափված է առաջարկված պայմաններից։
Լևանդովսկու շրջապատում կարծում են, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը թերագնահատում է հարձակվողի ունեցած մեծ ներդրումը ակումբի հաջողություններում։ Աղբյուրի համաձայն՝ այժմ Լևանդովսկին կատալոնական ակումբը չի դիտարկում որպես կարիերան շարունակելու միակ տարբերակ և բաց է այլ թիմերի առաջարկները լսելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։

