Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ. հատիկ-հատիկ ձեռքներից առնելու ենք բոլոր գույքերը. Փաշինյան Zarkerak - Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ. հատիկ-հատիկ ձեռքներից առնելու ենք բոլոր գույքերը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ. հատիկ-հատիկ ձեռքներից առնելու ենք բոլոր գույքերը. Փաշինյան
Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ. հատիկ-հատիկ ձեռքներից առնելու ենք բոլոր գույքերը. Փաշինյան

Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ. հատիկ-հատիկ ձեռքներից առնելու ենք բոլոր գույքերը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ձեր նշած անձը Տաշիրում չի արել վերջին տարիներին Կառավարության արած ներդրումների նույնիսկ 10 տոկոսը և չէր էլ կարող անել, չի կարող որևէ մեկը Կառավարությանը համապատասխան ներդրումներ անել, մենք այնտեղ դպրոց ենք կառուցել, ճանապարհներ ենք կառուցել, սուբվենցիոն ծրագրեր ենք արել»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին, թե Սամվել Կարապետյանը Տաշիրում ներդրումներ է արել՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց՝ ՀՀ-ում անձինք կան բդեշխային  տրամաբանությամբ ինչ-որ տարածքներ փորձում են կապել իրենց հետ. «Այդ անձինք ինչքան ներդրում են արել, 10 անգամ գողացել են, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու տրամաբանությամբ: Եթե ՀՀ-ում նման անհատական ներդրումներով հարցեր լուծված լինեին, բա կառուցում-կառուցում ենք արդեն քանի հազար կմ ճանապարհ ենք կառուցել, դեռ քանդված ճանապարհներ կան, բա որտեղից այդ ճանապարհները: Հանրապետությունում 500 մանկապարտեզ ենք կառուցում, բա այդքան երեխա մնացել է փողոցները, բա հետո ինչ ազդեցություն է ունեցել՝ սկսած կրիմինալ վիճակից, շարունակած տնտեսական վիճակով: Այդ մարդիկ, ում բարեգործներ եք անվանում՝ ներառյալ պատերազմի եռագլուխ կուսակցության առաջորդներին, այդ բարեգործությունը ծխածածկույթ է եղել ՀՀ-ից գողանալու համար: Այդ մարդիկ՝ իրենց ունեցվածքով չեն կարող համեմատվել այսօր ՀՀ կառավարության հետ: Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, այդ տարածքն իրենց համար գողության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է և որտեղ ազատությունը չի մտել, այդ ազատությունը մտնելու է, հատիկ-հատիկ ձեռքներից առնելու ենք բոլոր գույքերը: Ովքեր են այդ մարդիկ ընդհանրապես, այդ մարդիկ իրենց կոռուպցիոն հովանավորները չլինեին, այսօր միջին խավի ներկայացուցիչ կա՛մ կլինեին, կա՛մ չէին լինի»:

Փաշինյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի հետաքրքրությունների կենտրոնը ՀՀ-ից դուրս է. «Ձեր նշած մարդն ընդհանրապես կապ չունի, ո՛չ վարչապետի թեկնածու է, ո՛չ պատգամավորի, չի կարող լինել, Սահմանադրությունն արգելում է այդ մարդուն լինել վարչապետի և պատգամավորի թեկնածու, ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձեռքն ենք ընկնելու, այդ մարդը ֆեյք թեկնածու է»:

07 Մայիս, 2026 13:12
Վեր