Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք Zarkerak - Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք
Zarkerak Zarkerak - Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք
Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք

Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան 34/6 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Ժանետա Գրիգորյան Երվանդի» Ա/Ձ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է«Ժանետա Գրիգորյան Երվանդի» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

13 Մայիս, 2026 16:36
Վեր