Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի Շիրակի փողոցում 53-ամյա տղամարդն իր անունով հաշվառված զենքից կրակոց է արձակել օդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Մայիսի 12-ին` ժամը 19․26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում վիճաբանություն է։ Անմիջապես նշված հասցե են մեկնել Ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ, որի ընթացքում իր անունով հաշվառված զենքից մեկ կրակոց է արձակել օդ»,- ասված է հաղորդագրությունում։
Տղամարդը և զենքը հայտնաբերվել են։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, տուժած անձինք չկան։


