Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը Zarkerak - Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Zarkerak Zarkerak - Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը
Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը

Փաշինյանը բացատրել է՝ «Թուրքիան բացել է» խոսքերով ինչ էր իր ականջին ասում Արարատ Միրզոյանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնի է, Երևանում և մարզերում քարոզարշավին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմի բոլոր անդամները:

Երևանում այս օրերին ՀՀ վարչապետի հետ միասին քարոզչական շրջայցերին մասնակցում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Շենգավիթում քարոզարշավի ժամանակ արտգործնախարար Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին ինչ-որ բան է շշնջացել, որից լսելի է եղել հետևյալը՝ «թուրքերն էսօր բացում են... կոդերը... մի հատ welcome-ինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ»:

Վարչապետն այնուհետև ցույց է տվել իրեն ամրացված բարձրախոսը, ու նախարարը ժպտալով դադարեցրել է խոսակցությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել ու բացատրել է՝ ինչ է իր ականջին փորձել ասել Արարատ Միրզոյանը, ու Թուրքիայի հետ կապված ինչ նորություն կա:

Ըստ վարչապետի՝ խոսքը արտահանվող երկրների ապրանքների վրա արվող նշումների մասին է:

«Երբ ապրանքը արտահանվում է ինչ-որ տեղ, պետք է վրան նշված լինի առաքման երկիրը: Նախկինում իրենց կարգավորումներով Հայաստանը այդ երկրների ցանկում չկար և ձևակերպվում էր որպես երրորդ երկիր, երրորդ երկրից նոր վերաարտահանվում Հայաստան, գիտեք, որ Հայաստանում տարբեր թուրքական արտադրության ապրանքներ կան: Այսինքն՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում, նոր էին բերում, հիմա ձևակերպում են, որ այդ ցանկում ուղիղ կարողանան առաքել, որպես առաքման երկիր Հայաստանը նշվի»,- ասել է Փաշինյանը:

 

12 Մայիս, 2026 14:15
Վեր