Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու և տարբեր մարզաձևերի ճանաչելիությունը մեծացնելու նպատակով ամեն տարի ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպվում են մարզական մրցաշարեր՝ ներառած խճուղավազքը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանում մայիսի 12-ին տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» 2026 թվականի դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի երևանյան փուլը։ Մրցաշարի առաջին փուլի հաղթող է ճանաչվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները, համապատասխանաբար, «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը և Շենգավիթ վարչական շրջանի հ. 31 հիմնական դպրոցը։
Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 29-30-ին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Պարզ լճի հարակից հատվածում, որին կմասնակցի նաև Երևանի փուլում հաղթած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցի թիմը։


