Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը Zarkerak - Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Zarkerak Zarkerak - Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը

Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բերդի անտառպետության 1-ին պահաբաժնում հսկողական-կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս հայտնաբերել են Բերդ քաղաքի բնակիչ Ա. Ա.-ին՝ բենզասղոցով փռշնի տեսակի ծառեր հատելիս։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից:

 

Էկոպարեկային ծառայողների կանխարգելիչ և հսկողական գործողությունների արդյունքում ապօրինի ծառահատման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են, կանխվել է ապօրինի ծառահատման հետագա իրականացումը։

 

Դեպքի առթիվ հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասի չափը, իսկ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։

 

Էկոպարեկային ծառայությունը շարունակաբար իրականացնում է հետևողական հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ անտառային տարածքներում՝ ապօրինի գործողությունները ժամանակին կանխելու և հայտնաբերելու, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։

14 Սեպտեմբեր, 2026 17:28
Վեր