Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այնպիսի միջավայր է, որտեղ կնճռոտ հարցերը կարող են լուծում գտնել. Ղազարյան Zarkerak - Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այնպիսի միջավայր է, որտեղ կնճռոտ հարցերը կարող են լուծում գտնել. Ղազարյան
Zarkerak Zarkerak - Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այնպիսի միջավայր է, որտեղ կնճռոտ հարցերը կարող են լուծում գտնել. Ղազարյան
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այնպիսի միջավայր է, որտեղ կնճռոտ հարցերը կարող են լուծում գտնել. Ղազարյան

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այնպիսի միջավայր է, որտեղ կնճռոտ հարցերը կարող են լուծում գտնել. Ղազարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Որևէ մեկն այս սրահում չի կարող չնկատել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության հարաբերություններ են, որտեղ քննարկումը բազմազան օրակարգերի շուրջ է: Եթե ՌԴ-ի կողմից առաջարկ կա ռազմաբազան դուրս բերելու, ՀՀ-ն դրան դեմ չի լինելու»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Ղազարյանը վստահեցրեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այնպիսի միջավայր է, որտեղ կնճռոտ հարցերը կարող են լուծում գտնել. «Գազի գնի թանկացումը, Լարսում խնդիրները, մեր ապրանքների էքսպորտի արգելքը, դրանք սանկցիաներ են, որոնց գինը մեր ինքնիշխանության պահպանումն է, պաշտպանությունն է և կա գին, որը մենք պատրաստ ենք վճարել՝ հանուն ՀՀ անկախության և ինքնիշխանության: Ժողովուրդը մասնակցել  և ականատես է եղել մեր ամբողջ քարոզարշավին, այդ տնտեսական սանկցիաները կիրառվել են այդ ժամանակ, հայ ժողովուրդն ունի այն հավաքական իմաստնությունը, որով կարողանում է հարցերին մոտենալ: Մենք ամեն բան անելու ենք, որպեսզի սպասարկենք ՀՀ շահը, որից շահելու է քաղաքացին»:

14 Սեպտեմբեր, 2026 12:51
Վեր