Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Բնավ զարմանալի չի, որ մեր ըննդիմության մոտ պարբերաբար լարվածություն է առաջացնում ՀՀ ինքնիշխանություն և անկախություն բառակապակցությունները, դրա համար մարդիկ փորձում են սրա դեմ ասպատակել, բայց ոչ ուղիղ կերպով»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:
Դիմելով ընդդիմությանը՝ Ալեքսանյանը նշեց. «Ասում են, որ ասում եք՝ ապագա սերունդների առաջ պատասխանատվություն, ինչ է մինչև այդ ապագա սերունդների առաջ պատասխանատավություն չկար: Ձեր իշխանության ժամանակ չգիտեմ՝ ինչքանով կար: Օրինակ՝ պարոն Արգիշտի Դարբինյանի հայրը, երբ Վանաձորի համայնքապետն էր, այնտեղ մի մանկապարտեզ կար, դա օտարվում է համայնքից, գնում դառնում է հյուրանոց, հյուրանոցի անուն էլ դառնում է Արգիշտի: Առհասարակ չեմ հասկանում, թե դուք ինչու եք երդման տեքստերի մասին պաթոսով խոսում, որովհետև երբ ձեր երդման հերթն էր՝ անգամ ոտքի չկանգնեցիք»:


