Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Շատ տափակ հումոր էր»: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսպես պատասխաենց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի այն հարցին, թե արդյոք չի պատրաստվում Ռուբինյանը հրաժարական տալ:
«Չգիտեմ, պետք է ժպտայի, պետք է հրճվեի, պետք է ծիծաղեի: Կարծում եմ անհաջող հումոր էր պարոն Ղազարյան: Եթե ուղիղ պատասխանեմ ձեր հարցին, այն կանխավարկածով, որ հումոր չէր, և ձեզ ձեռք է տալիս, որ հումոր չլինի, որովհետև կրկնում եմ, շատ տափակ հումոր էր, բայց եթե ուղիղ պատասխանեմ, ապա ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»,-ասաց ԱԺ նախագահը:
Ղազարյանի այն դիտարկմանը, թե ինչու որոշ օրենքների շուրջ քննարկումներ չեն կազմակերպվել մշտական հանձնաժողովներում, Ռուբինյանը բացատրեց, որ ցանկացած գործընթաց ու քննարկում ԱԺ-ում ընթանում է ըստ կանոնակարգի:
«Ձեզ խորհորդ եմ տալիս որոշ հարցեր տալուց առաջ ուսումնասիրել, օրինակ՝ ձեր նշած օրենքի նախագծերը, որ ժամկետներում են շրջանառվում, ինչ կարգավիճակում են գտնվում: Խորհուրդ եմ տալիս վերջապես գալ էստեղ ու ներողություն խնդրել ձեր այն հայտարարության համար, որ հայ սակրավորների մահն եք ցանկացել: Վերջապես ձեր խմբակցությանն եմ ցանկանում հարցնել՝ նորմալ է, որ ՀՀ ԱԺ պատգամավորը ցանականում է հայ զինվորի մահը»,-ասաց Ռուբինյանը:


