Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 14-ին մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը:
Պատգամավորների գրանցումից հետո կենդանի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, որից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց 9-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգը:
Ըստ այդմ՝ 9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի առաջին բաժնում ներառված է պարտադիր քննարկման ենթակա 3 հարց:
Երկրորդ բաժնում ևս ներառված է 3 հարց, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն, դրանք ներառվել են օրակարգում առանց քվեարկության:
Երրորդ բաժնում ընդգրկված հարցեր չկան:


