Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուզում եմ հասկանալ՝ բացի Հայաստանի «հարատևությունից, անկախությունից, ինքնիշխանությունից և զարգացումից», որը ներառված է Կառավարության անդամի երդման տեքստում, ինչ համազգային նպատակների մասին է խոսում ընդդիմությունը: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Կառավարության անդամների երդման տեքստի շուրջ ընդդիմադիրների ներկայացրած առարկություններին:
«Ուզում եմ, որպեսզի բոլորը իմանան, թե ինչու մեր դաշնակցական գործընկերները դեմ են այս ձևակերպմանը: Երբ որ ասում եմ դաշնակցական գործընկերենր նաև գաղափարական իմաստով ի նկատի ունեմ «Ուժեղ Հայաստան»-ին, որովհետև կարծում եմ՝ այստեղ իրենք նույնական են: Թվում է, թե որն է հակասությունը, ազգային շահի ու իմ ասածի՝ ՀՀ «հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման» շուրջ: Հակասությունը Դաշնակցության 004 շրջաբերականի մեջ է, որը կուսակցությունն ընդունել ու տարածել է իր կառույցներում 2022 թվականին. «Ժամանակակից աշխարհում տեղի ունցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում»:
Այսինքն՝ ինչու են իրենք դեմ, որ չասվի հանուն համազգային շահերի, այլ ասվի հանուն Հայաստանի Հանրապետության անկախութայն և ինքնիշխանության, որովհետև դա խանգարելու է իրենց ապագայում ասել. «ազգային շահը մեզնից ենթադրում է զիջել Հայաստանի անկախությունը»,-ասաց Ռուբինյանը:


