Ազգային շահը ո՞րն է, ՀՀ-ի ու Բելառուսի մեջ Բելառուս ընտրելը՞. Ռուբինյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Ազգային շահը ո՞րն է, ՀՀ-ի ու Բելառուսի մեջ Բելառուս ընտրելը՞. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Ազգային շահը ո՞րն է, ՀՀ-ի ու Բելառուսի մեջ Բելառուս ընտրելը՞. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ազգային շահը ո՞րն է, ՀՀ-ի ու Բելառուսի մեջ Բելառուս ընտրելը՞. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Ազգային շահը ո՞րն է, ՀՀ-ի ու Բելառուսի մեջ Բելառուս ընտրելը՞. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այստեղ շատ տարօրինակ բան կատարվեց. ՆԳ նախարարի տեղակալը զեկուցում է հարցը, այդ կոնտեքստում «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդներից մեկը հարց է տալիս, ասում է՝ Բելառուսում ՀՀ դեսպանին, որ կանչել եք խորհրդակցությունների, ինչքան է տևելու, հեգնանքով է ասում, ես ապշել եմ, որ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է նման վերաբերմունք ունենալ»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը դիմելով «Ուժեղ Հայաստան»-ին՝ ասաց. «Բելառուսում ՀՀ դեսպանը գիտեք՝ ինչու է կանչվել խորհրդակցությունների, այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմն իրենք Ադրբեջանի հետ պլանավորել են, Բելառուսն էլ ՀԱՊԿ անդամ է: Այո, այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև մենք պարզաբանում կամ ներողություն լսենք: Ուզում եմ հասկանալ՝ ում մասին եք դուք ընդհանրապես, այսինքն՝ հայտարարում են, որ մեր դեմ պատերազմ են պլանավորել, դուք գալիս հեգնանքով ասում եք՝ ինչքան կտևեն ձեր խորհրդակցությունները, ինչքան պետք է՝ այնքան կտևեն: Տարօրինակ կերպով նույն «Ուժեղ Հայաստան» խմբակցության նույն առաջնորդներից մեկը, իրենց բարոյական դեմքն ու կերպարը, իրենց բարեկրթության չափանիշը էն օրն էլ հանձնաժողովների նիստերից մեկի ժամանակ ասում է՝ Հայաստանի՝ որպես պետություն, պայմանագրաունակության հարց է բարձրանում, որովհետև ՀՀ-ն ՀԱՊԿ-ի առաջ իր պարտավորությունները չի կատարում, լո՞ւրջ եք ասում, ով է ձեզ ասել, որ նման բաներ ասեք: Գալիս այստեղ արդարացիորեն առաջարկում եք 1 րոպե լռությամբ հարգել մեր այն հայրենակիցների հիշատակը, որոնք զոհվել են հանուն ՀՀ-ի, այդ ժամանակ գիտեք ՀԱՊԿ-ն ինչով էր զբաղված, մենք իրենց դիմեցինք՝ իրենք ոչինչ չարեցին: Այ այդ չանողների մասին եկել ասում եք՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի առաջ իր պարտավորությունները չի կատարել: Ազգային շահը ո՞րն է, ՀՀ-ի ու Բելառուսի մեջ Բելառուս ընտրե՞լը»:

14 Սեպտեմբեր, 2026 15:19
Վեր