Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների հետ տնտեսական ու տարանցիկ կապերի զարգացումը ՀՀ առաջնահերթությունն է Zarkerak - Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների հետ տնտեսական ու տարանցիկ կապերի զարգացումը ՀՀ առաջնահերթությունն է
Zarkerak Zarkerak - Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների հետ տնտեսական ու տարանցիկ կապերի զարգացումը ՀՀ առաջնահերթությունն է
Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների հետ տնտեսական ու տարանցիկ կապերի զարգացումը ՀՀ առաջնահերթությունն է

Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրների հետ տնտեսական ու տարանցիկ կապերի զարգացումը ՀՀ առաջնահերթությունն է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Տարածաշրջանային ինքնություն և ռազմավարական ինքնավարություն․ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արձագանքը գերտերությունների մրցակցությանը» խորագրով պանելային քննարկմանը՝ անդրադառնալով ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններին և նոր համագործակցային հնարավորություններին։

Իր խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։ Այս համատեքստում նա ընդգծել է նոր գործընկերությունների ձևավորման, քաղաքական երկխոսության խորացման և տնտեսական ու տարանցիկ կապերի զարգացման կարևորությունը։

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին՝ Մնացական Սաֆարյանը մատնանշել է նոր գործընկերների և նոր համագործակցությունների ձևավորման ու տարածաշրջանային և գլոբալ գործընթացներում արդյունավետ ներգրավվման կարևորությունը «համաշխարհային փոթորիկները» համատեղ հաղթահարելու գործում:

 

15 Մայիս, 2026 15:20
Վեր