«Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Zarkerak - «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
Zarkerak Zarkerak - «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
«Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

«Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել անչափահասի, որը հիվանդանոցում մահացել է։

Ինչպես հայտնում shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ  մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Կ․ Ղ․-ն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

31 Օգոստոս, 2026 16:54
Վեր