Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը Zarkerak - Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը
Zarkerak Zarkerak - Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը
Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը

Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Գալինա Ստարավոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցում հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատման գործընթացին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Արտաքին գնահատումը, համաձայն Հանրակրթության պետական նոր չափորոշչի, անցկացվել է ԳԹԿ-ի մշակած «Մայրենի» (առաջադրանքների 40%), «Մաթեմատիկա» (40%), «Ես և շրջակա աշխարհը» (20 %) առարկաների միասնական թեստի միջոցով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է դասասենյակներով, հաջողություն մաղթել աշակերտներին՝ տեղեկացնելով, որ թեստի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու նրանց՝ հաջորդ դասարան փոխադրման գործընթացի վրա:

2025-2026 ուստարվա ավարտին 4-րդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով կհամարվեն ատեստավորված՝ 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա:

Արտաքին գնահատման նոր ձևաչափով ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի գնահատելու, թե տարրական դպրոցի ավարտին ուսումնական գործընթացն ինչ արդյունքներ է ապահովել, ինչ խնդիրներ և հաջողություններ են արձանագրվել, որ առարկաների ուղղությամբ է անհրաժեշտ առավել մեծ շեշտադրում կատարել։

15 Մայիս, 2026 16:36
Վեր