Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Zarkerak - Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Zarkerak Zarkerak - Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Ինչպես հայտնել են դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունքահեն աշխատանք՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների մահվան, հատկապես Մինաբի դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու համար, ընդգծել է փոխադարձ վստահության վրա հիմնված՝ երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերն ու բարձր գնահատել երկու երկրների դատախազությունների համագործակցության ներկայիս մակարդակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն:

15 Մայիս, 2026 17:58
Վեր