Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան Zarkerak - Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան
Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան

Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը վերջին հարցազրույցներից մեկում վիրավորել է թոշակառու անձանց:

«2018 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցները փայլուն երիտասարդներ էին, հիմա... թոշակառուներ են... ավել բան չխոսեմ... թափած ատամներով, երևում է, որ դժվար կյանք են ապրել, ուրախություն չեն տեսել»,- ասել է նա:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Խաչատրյանի հայտարարությանը.

««Հայաստան» դաշինք-ի դաշնակ Արթուր Խաչատրյանի անմարդկային ու անամոթ արտահայտությունները նողկանք են առաջացնում....։

Դուք պետք է պատիժ կրեք, որ տարիներով մեր մեծահասակներին հասանելիք բյուջեն կերել եք, տարիներով մարդկանց կեղեքել եք, հիմա էլ վիրավորում եք հարյուրհազարավոր մեր արժանավոր քաղաքացիներին:

Դուք խև՞ եք: Ա՛յ ապիկար գործակալներ, հեռո՛ւ մնացեք մեր ժողովրդից և ականջներիդ օղ արեք, որ մեր թոշակառուներին և՛ առողջապահությամբ ենք ապահովելու, և՛ բարեկեցությամբ, որ խաղաղ ու երջանիկ ապրեն մեր երկրում:

Մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել»։

 

29 Մայիս, 2026 15:26
Վեր