Ավտովթար Երևանում․ Գայի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ 2 վիրավորները անչափահասներ են Zarkerak - Ավտովթար Երևանում․ Գայի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ 2 վիրավորները անչափահասներ են
Zarkerak Zarkerak - Ավտովթար Երևանում․ Գայի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ 2 վիրավորները անչափահասներ են
Ավտովթար Երևանում․ Գայի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ 2 վիրավորները անչափահասներ են

Ավտովթար Երևանում․ Գայի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ 2 վիրավորները անչափահասներ են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Գայի պողոտա և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Առաքել Ա․-ի վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահաս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Գոռ Աբրահամյանը և Սամվել Պողոսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորները երեխաներ են։

 

 

29 Մայիս, 2026 21:21
Վեր