Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական հանձնաժողովների հերթական նիստում ամփոփվել են հոբելյանական միջոցառումների առաջարկները։ Քննարկմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Առաջարկները ներկայացվել են՝ համաձայն ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության:
Քննարկելով ներկայացված միջոցառումները՝ ներկաներն առավելապես նպատակահարմար են համարել լայն լսարաններ ընդգրկող ծրագրերը:
Առաջարկվել է Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառման անցկացումը համատեղել սեպտեմբերի 21-ին Անկախության 35-ամյակի տոնական միջոցառման հետ:
Ներկաներն արձանագրել են երկու հոբելյանական առիթներին նվիրված միջոցառումների մեկտեղման հնարավորությունը՝ կախված ծրագրերի բովանդակությունից և հաշվի առնելով կառույցների պետական և պատմամշակութային կարևոր դերը:
Նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող միջոցառումը:
Ընդգծվել է արխիվային նյութերի, լուսանկարների, վավերագրությունների ցուցահանդեսների անցկացումը, ճարտարապետական լուծումները ներկայացնող ցուցադրությունների կազմակերպման կարևորությունը ինչպես նորաձևության, այնպես էլ վաճառքի համար նախատեսված հուշանվերային իրերի ստեղծմամբ՝ ընդգրկելով նաև ինքնազբաղ արվեստագետների:
Ըստ ներկայացված ծրագրերի՝ քննարկվել է մեդիաարտադրանքի տրամաբանությամբ ԱԲ-ի միջոցով ֆիլմերի ստեղծումը՝ դպրոցահասակների համար և նրանց ներգրավմամբ: Հաշվի առնելով հուշարձանների՝ պատմական կարևոր իրադարձություններում ներկայությունը, հանձնաժողովը էական է համարել հոբելյանական ծրագրերում հուշարձանների և հանրության կապի ընդգծումը:
Քննարկմանը հատկապես շեշտվել է բոլոր միջոցառումներում պետականության գաղափարական հիմքը պահպանելու և շեշտադրելու կարևորությունը։

