«Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժած Zarkerak - «Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժած
Zarkerak Zarkerak - «Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժած
«Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժած

«Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը. կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Iveco» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Iveco»-ն այնուհետև բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել կանաչ գազոնում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Iveco»-ի վարորդն է եղել, «Iveco»-ն էլ բարձված է եղել միրգ-բանջարեղենով։
 

29 Մայիս, 2026 15:42
Վեր