Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի և Արթիկի գրասենյակներում: Այդ մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակներում այսօր ձերբակալվել է 7 անձ, կատարվում են վարութային գործողություններ:
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:


