ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է Մհեր Գրիգորյանին Zarkerak - ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է Մհեր Գրիգորյանին
Zarkerak Zarkerak - ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է Մհեր Գրիգորյանին
ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է Մհեր Գրիգորյանին

ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է Մհեր Գրիգորյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարներն Աստանայում կայացած գագաթնաժողովի ընթացքում հայտարարություն են ընդունել և այն փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի դիրքորոշման շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ընդունվել է չորս ղեկավարների հայտարարությունը»,- ասել է Ուշակովը:

Լրագրողների հարցին, թե արդյոք Մհեր Գրիգորյանն այդ փաստաթուղթը կտանի Երևան, Ուշակովը դրական է պատասխանել։

Նշենք, որ Աստանայում այսօր՝ մայիսի 29-ին, կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստին չի մասնակցել, իսկ Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում քննարկվելու է Հայաստանի կարգավիճակի հարցը, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարունակելու է աշխատել Միության շրջանակում՝ պաշտպանելով իր տնտեսական շահերը:

29 Մայիս, 2026 17:16
Վեր