43-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել Ազատության պողոտայից․ նա ձերբակալվել է Zarkerak - 43-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել Ազատության պողոտայից․ նա ձերբակալվել է
Zarkerak Zarkerak - 43-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել Ազատության պողոտայից․ նա ձերբակալվել է
43-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել Ազատության պողոտայից․ նա ձերբակալվել է

43-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել Ազատության պողոտայից․ նա ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 6-ին մոտ, գիշերային շրջայց կատարելիս, Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում նկատել են մի քաղաքացու, որն իրենց տեսնելով՝ մոպեդով դիմել է փախուստի։

Համայնքային ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Նորաշխարհյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդուն։

Համայնքային ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը մոպեդը գողացել է Ազատության պողոտայից՝ տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս։ Մոպեդի տիրոջից ընդունվել է հաղորդում։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը 43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

29 Մայիս, 2026 19:32
Վեր