Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Իշխանյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ:
55 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Աբաս Շաֆիեւի հետ եւ հաղթեց բացարձակ առավելությամբ՝ 15:4 հաշվով: Հայ ըմբիշը մրցակցին բռնվածքից դուրս գալու ոչ մի հնարավորություն չտվեց:
Երզափակիչում Իշխանյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանը ներկայացնող Օսման Տեմիրսուլտանովի հետ:

