Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ Zarkerak - Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ
Zarkerak Zarkerak - Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ
Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ

Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը բավականին ցավոտ է, բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է մի բան ֆիքսել և թույլ չտալ, որ մեր որոշ սրիկա ընդդիմադիրներ անդրադառնան: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչո՞ւ եմ ինձ թույլ տալիս ասել սրիկա: Որովհետև խոսքը գնում է մեր զոհված տղաների թվի մասին: Այս սրիկաները նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը: Ասում են՝ 5 հազարից ավելի, 6 հազար, 7 հազար, մինչև 10 հազար»,- նշեց ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը: «Այդ թիվը 44-օրյա պատերազմի քրեական գործերով 3833 է, որից 78 անձ քաղաքացիական անձ են և 3755՝ զինվորական: Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը, այդ թիվը մոտավորապես 160-ի է հասնում, և մենք չենք կարող իրենց ներառել այս թվի մեջ հասկանալի պատճառներով:

Ամենահետաքրքիրը. այսօր ի՞նչ են փորձում անել: Այսօր մեր պատգամավորներից մեկը, որը աշխատանքի չի գալիս, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, առանց ամրագոտին գցելու տեսանյութ է անում և փորձում է լղոզել այս խոսակցությունը և կոչ է անում հրապարակել բոլոր զոհվածների ցուցակը, թիվը և այլն: Ձև անելով, որ, իբր, իրենք ոչ թե 44-օրյան նկատի ունեն, իրենք նկատի ունեն ամբողջ այս ընթացքում»,- ասաց նա:

Սիմոնյանը հիշեցրեց, որ այդ թիվը հրապարակված է, այդ անունները հրապարակված են: «Այդ անունները կարող եք գտնել «Զինապահ» կայքում: Այնտեղ կան տվյալները, լուսանկարները: Կան բացառություններ, երբ որ ծնողները չեն ցանկացել, որ անուն հրապարակվի, այնտեղ կան նաև 4-օրյա պատերազմի ժամանակ մահացած մեր հայրենակիցները:

Այս սրիկայությունը պետք է դադարի: Հերիք է մեր ցավի, մեր զոհերի վրա քաղաքական դիվեդենտներ շահեք: Դուք մահվան սուրհանդակներն եք, մեզ համար դա նորություն չէ, և Ռոբերտ Քոչարյանը, ընդդիմությունը հիմնական պատճառն են այս պատերազմների: Այսօր մենք խաղաղության մեջ ենք ապրում, խաղաղությունն այլևս եկել է, և փառք մեր նահատակներին, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կռվել են, պատերազմել են, զոհվել են, որ այսօր մեր երեխաները խաղաղություն ունենան, և մեր խոնարհումը այդ բոլոր մարդկանց»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

15 Մայիս, 2026 19:56
Վեր