Հրդեհ Նուռնուս բնակավայրում Zarkerak - Հրդեհ Նուռնուս բնակավայրում
Zarkerak Zarkerak - Հրդեհ Նուռնուս բնակավայրում
Հրդեհ Նուռնուս բնակավայրում

Հրդեհ Նուռնուս բնակավայրում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 15-ին՝ ժամը 15։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուսի ամառանոցներում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի Այգեգործների թաղամասում գտնվող տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 17։26-ին: Այրվել են տան տանիքը՝ մոտ 70 քմ և կենցաղային իրեր:

15 Մայիս, 2026 20:39
Վեր