Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես ինքս, որպես հարգանքի տուրք, տասնյակ անգամներով ծնկի եմ եկել մեր նահատակների հուշարձանների և հիշատակի առաջ, նրանցից որևէ մեկը ոչ մի անգամ ծնկի չի եկել, և ես ասում եմ մեր նահատակների հիշատակի առաջ ժողովուրդը նրանց պետք է բերի ծնկի: Այս մասին այսօր Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ընդդիմության մասին:
«Առաջիկա ընտրություններում մեր ամենակարևոր անելիքն է՝ տեր կանգնել խաղաղությանը, նրանք ուզում են սպանել մեր 9-ամսյա մանուկին, մեր խաղաղությանը, նրանք ուզում են բերել երաշխավորներ, որոնք 2020, 2022, 2023 թվականներին դավաճանեցին Հայաստանին ու դավաճանեցին Ղարաբաղի ժողովրդին, նրանք էլի ուզում են բերել այդ երաշխավորներին՝ Հայաստանի ժողովրդին թնդանոթի միս դարձնելու համար, մենք դա թույլ չենք տալու»,-ասել է նա։

